-
22.06.2012|
12:35
Հունիսի 20-ին դոլարի առքը` 416, իսկ վաճառքինը 418 դրամ էր։ Եվ սա դեռ դոլարի արժևորման կամ, ինչպես ընդունված է ասել, դրամի արժեզրկման վերջնակետը չէ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ վերջերս մամուլում կանխատեսել էր, որ 2013-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը կարող է հասնել 460, 2014-ին` 520 դրամի։
-
21.06.2012|
19:19
Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում դոլարի արժևորումը պայմանավորեց միջազգային ֆինանսական և արժեթղթերի շուկայում ընթացող գործընթացներով։
-
21.06.2012|
15:15
Հանրապետությունում սպանդի ենթարկված տարեկան շուրջ 150-170 հազար խոշոր եղջերավոր անասունների կիսամշակված (աղադրված) մորթիները հանրապետական կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում փորձաքննության ենթարկելուց (հիմնականում սիբիրախտի նկատմամբ ախտորոշվելուց) հետո արտահանվում են Թուրքիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Պարսկաստան:
-
20.06.2012|
12:46
2010 թվականին միջպետական ու ներպետական սկանդալների պատճառ դարձած Wikileaks սայթի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որ հրապարակում էր Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ այլ պետական հաստատությունների գաղտնի փաստաթղթերը, Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել:
-
19.06.2012|
17:14
Հունիսի 19-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 383 մլն խմ:
-
19.06.2012|
00:52
Հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցելության առաջին կանգառը եղավ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ լեռնահանքային համալիրում` Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում:
-
16.06.2012|
01:52
ՀՀ պետբյուջեի և «Դար» հիմնադրամի միջոցներից ներդրված 100 միլիոն դրամի շրջանակներում Գեղարքունիքի Ծաղկունք համայնքում ընթացքի մեջ են 6 կմ ընդհանուր երկարությամբ խմելաջրի արտաքին ցանցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս անցած տարվանից:
-
15.06.2012|
17:21
Հունիսի 15-ին մեկնարկեց «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը:
-
15.06.2012|
00:41
Անցած շաբաթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կրկին հայտարարեց, որ ջրակորուստը 85 % է։ Ըստ էության, ասաց այն, ինչ ասվում է վերջին մի քանի տարիներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սպասվում է 85 մլն դոլարի ներդրում։
-
15.06.2012|
00:36
ՀՀ-ում ներկայումս գործում է շուրջ 125 հեկտար տարածքով ավելի քան 1000 ջերմատնային տնտեսություն, որոնց կեսից ավելին` Արարատյան դաշտի համայնքներում: Նշված ջերմատներում մեծ մասամբ (60-65 տոկոս) աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, պոմիդոր, պղպեղ), իսկ մնացած տնտեսություններում` տարատեսակ ծաղիկներ: